-
18.11.2020|
13:15
Հայաստանի վարչապետը դավաճան չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայի հարց է, Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմ չի քննարկվել:
-
18.11.2020|
13:13
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1589-ով՝ հասնելով 120459-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
18.11.2020|
13:13
Իրեն համարելով ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չէ հրաժարական տալ և պատրաստ է լծվել այդ իրավիճակը հաղթահարելու գործին։
-
18.11.2020|
13:11
Ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչները դեռ Ադրբեջանում են:
-
18.11.2020|
13:10
Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել և խափանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները՝ Россия 24 հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
18.11.2020|
13:09
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները նոյեմբերի 18-ին Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաստատելով լրատվամիջոցների տեղեկությունները:
-
18.11.2020|
13:08
Ֆրանսիայի 15 քաղաքապետեր հայտարարությամբ ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ֆրանսիայի կառավարությանը և միջազգային հանրությանն այն նույնպես ճանաչելու կոչ արել.
-
18.11.2020|
13:06
Իտալիայի Տոսկանա նահանգի Վիարեջջո քաղաքի համայնքային խորհուրդը ընդունեց Արցախի Հանրապետության անկանխությունը ճանաչող բանաձեւ, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը նույնպես ճանաչել Արցախը:
-
18.11.2020|
13:02
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ․ զանգվածային ցույցերի արդյունքոււմ իշխանության գալու հանգամանքները չեն ազդել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա։
-
18.11.2020|
13:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի հետ համատեղ ստեղծելու են կենտրոն, որն օգտագործելու է անօդաչու թռչող սարքեր։ Նրանք համատեղ վերահսկելու են իրավիճակը շփման գծին, միասին ստանալու են տեղեկություն, միասին վերլուծելու են ու եզրակացության գան։